Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը | armenpress.am

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությունն՝ աջակցելու Լիբանանին եռակողմ շրջանակային համաձայնագրի իրականացման գործում, ինչը Լիբանանի և Իսրայելի միջև կայուն խաղաղության հասնելու միակ ուղին է։

Նա բարձր է գնահատել վարչապետ Սալամի կառավարության ջանքերն՝ ուղղված պետական ​​իշխանության տարածմանը, և վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ինքնիշխան Լիբանանի պետությանը, որը «զերծ կլինի «Հեզբոլլահ»-ի և Իրանի կործանարար ազդեցությունից»։

Լիբանանի վարչապետն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծել է եռակողմ շրջանակային համաձայնագրի ակտիվացման փուլ անցնելու և փոխադարձության ու փուլային իրականացման սկզբունքները գործնական քայլերի և տեղում շոշափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։

«Սա կհանգեցնի Լիբանանի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը, Իսրայելի լիակատար դուրսբերմանը Լիբանանի տարածքից և երկրի ողջ տարածքում զենքի նկատմամբ պետության վերահսկողության ապահովմանը», – նշել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է համաձայնագրում նշված պարտավորությունների իրականացման համար հստակ ժամանակացույց սահմանելու կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն