factor.am Ազգերի լիգայում մեկնարկից հետո Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 107-րդ տեղը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տնային խաղերում հաղթել էր Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3)՝ գրանցելով -5.92 վարկանիշային միավոր (այս պահին կազմում է 1189.74):
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան 79-րդն է, Կիպրոսը՝ 129-րդ, իսկ Լատվիան՝ 139-րդը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականն է, լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։