Չենք գնացել, որ չլեգիտիմացնենք այդ պրոցեսը. Ղազինյանը` ՀԷՑ հարցով հանրային լսման մասին | arm.sputniknews.ru

Չենք գնացել, որ չլեգիտիմացնենք այդ պրոցեսը. Ղազինյանը` ՀԷՑ հարցով հանրային լսման մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային լսումներին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն ընկերության ներկայացուցիչները որոշել են հրաժարվել մասնակցությունից։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր տնօրենի տեղակալ-իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի 2–րդ հանրային լսումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային այսօր` սեպտեմբերի 29–ին, հայտնեցին, որ մինչ օրս երկու հանրային լսում է եղել, երկուսի ժամանակ էլ նախարարությունը պատշաճ ծանուցում է ուղարկել ՀԷՑ սեփականատրերին, սակայն նրանք չեն մասնակցել հանրային լսմանը։ ՏԿԵՆ–ից հայտնեցին նաև, որ սեպտեմբերի 28–ին տեղի ունեցած լսումը վերջինն էր, հանրային այլ լսում այլևս նախատեսված չէ։

«Չենք գնացել, որովհետև մեզ հրավիրելով` իրենք պրոցեսը լեգիտիմացնելու խնդիր ունեն։ Առաջին լսումների ժամանակ ընդհանրապես չէին հրավիրել, իսկ այս անգամ հրավիրել են, որպեսզի մեր մասնակցությամբ լեգիտիմացնենք այդ անօրինական պրոցեսը։ Այդ պատճառով հրաժարվել ենք»,– ընդգծեց Ղազինյանը։

Նրա խոսքով` այս ընթացքում իշխանությունն այլևս չի փորձել կապի դուրս գալ ՀԷՑ սեփականատերերի հետ և արդեն չէր էլ կարող։

«Դա հնարավոր էր համաձայնության փուլում, հիմա արդեն հանրային գերակա շահի փուլն է, որի դեպքում համաձայնության անքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն