Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին | hetq.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էկյուդիեին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում: Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ  դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը:

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն