azatutyun.am Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գրավով ազատ է արձակել RAF Fairford ռազմաբազայի մոտ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված հինգ տղամարդկանց։ Նրանք շարունակում են մնալ հետաքննության տակ։
Տղամարդիկ, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են և բնակվում են Լոնդոնում, ձերբակալվել էին սեպտեմբերի 27-ին։ Ոստիկանություն էր ահազանգել տեղի բնակիչներից մեկը՝ ռազմաբազայի մոտ նկատելով երեք կասկածելի մեքենա և դիմակավորված անձանց։ Սկզբում նրանց կասկածում էին պայթուցիկ նյութերի հետ կապված իրավախախտումների, ապա նաև ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննում է նաև այն վարկածը, որ կասկածյալները կարող էին գիտակցաբար կամ առանց այդ մասին իմանալու գործել օտարերկրյա պետության անունից։ Ոստիկանությունը որևէ երկրի անուն պաշտոնապես չի նշել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում