azatutyun.am Իրանի դեմ պատերազմը կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի հետ, ԱՄՆ-ն պարզապես այս պատերազմով նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» երկիրը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի: «Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է նա և ԱՄՆ նախագահին «մեծ ստախոս» անվանել՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արած հայտարարությունների համար:
«Ամերիկացի ժողովրդին պետք է ասվի ճշմարտությունը»,- նշել է Հոսեյն Մոհեբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ձախողել է Իրանի դեմ իր ռազմական արշավը և պետք է լքի տարածաշրջանը։
«Միացյալ Նահանգները նպատակ ունի թալանել մեր ժողովրդին և մասնատել մեր հայրենիքը: Նրանց խնդիրը Իրանի ժողովրդին և Իրանի ժողովրդի հարստությունը թալանելն է։ Նրանց խնդիրն Իրանը իրենց վերահսկողության տակ գտնվող գաղութային պետության վերածելն է։ Նրանք գիտեն, որ Իրանը չի ձգտել միջուկային զենքի»,- ասել է նա:
Իրանցի պաշտոնյան պնդել է, թե Թեհրանը երկար նամակ է հղել՝ ուղղված ամերիկյան ժողովրդին, որը «նպատակ ունի տարածել ճշմարտությունը և ոչ թե ազդել ամերիկյան ընտրությունների վրա»: Մոհեբին պնդել է, թե ամերիկացիները լավ տեղեկացված չեն այս տարածաշրջանից, հետևաբար՝ Իրանը պետք է ստեղծի մի հարթակ նրանց հետ ուղիղ խոսելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում