Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից արդեն դադարեցվել են Սևանա լիճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լիճ բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 75 միլիոն 306 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա անցած ինն ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 175 միլիոն 234 հազար խմ ջուր, ինչը շուրջ 2,3 անգամ ավելին է լճից բաց թողնված ջրի քանակից։
2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է մնում 2025 թվականի նույն օրվա նիշից։