azatutyun.am Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչումը պայմանավորված է Եվրամիությանն անդամակցելու ցանկությամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։
«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը շտապողաբար վավերացրեց Հռոմի ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվեց սահմանային հակամարտությունների սրման շրջանում երկրի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների հնարավոր միջազգային հետաքննությունը», – ասվում է հայտարարությում։
ՌԴ Անվտանգության խորհուրդը նշել է, թե այդ ժամանակից ի վեր Հայաստանի իշխանությունները չեն դիմել դատարան, որևէ հետաքննություն չեն նախաձեռնել։
«Իրականում, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալը և դրա իրավասության ճանաչումը ԵՄ անդամակցությանը ձգտող երկրների համար քաղաքական հիմնական պայմաններից մեկն է», – ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում