ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի անդամներին | hetq.am

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի անդամներին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի («DANEX») անդամներին։ Այս մասին հաղորդում է ԱԳՄԱ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման և այս համատեքստում «DANEX»-ի հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ շաբաթ ընդունված կարգավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ասոցիացիայի անդամներին ներկայացվել են տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն