azatutyun.am Հայաստանի իշխանության և Հայ առաքելական եկեղեցու՝ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող առճակատման թեման չի շրջանցվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Ստրասբուրգում հարցը բարձրացրել է բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբում ընդգրկված Էդուարդ Լեյը՝ մեղադրելով Հայաստանի իշխանություններին կրոնական ինքավարության վրա հարձակման համար: Նրան հակադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարության նպատակը եկեղեցին պաշտպանելն է:
Մինչ պատվիրակները քննարկում էին հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջնական զեկույցը, որում ծավալուն անդրարադարձ կար Ռուսաստանի արտաքին միջամտությանը Հայաստանի ներքաղաքական կյանքին, բրիտանացի պատգամավորը միջամտության կոնտեքստում խոսեց Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սեփական կառավարության կողմից «սպառնալիքների», բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումների, երկրից դուրս գալու արգելքի մասին:
Բրիտանացի պահպանողական պատգամավորը խոսեց նաև «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ Հայաստանի կառավարության վերջերս հրարապարակած զեկույցից, որը խիստ քննադատության է արժանացել հայաստանյան մի շարք իրավապաշտպանների կողմից:
Այս զեկույցի հրապարակումը Էդուարդ Լեյը համարեց հարձակում եկեղեցու կանոնական կառուցվածքի վրա՝ «բռնի ուժով» փոխելու եկեղեցու կանոնադրությունը. – «Պետական մեխանիզմների կիրառումը՝ հնագույն եկեղեցական օրենքները նորից գրելու համար, մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպիտ խախտում է: Ուրեմն, այս ընտրությունները [նկատի ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները] լոկ քաղաքական իշխանության մասին չեն, և կրկնում եմ՝ ես լիովին չեզոք եմ, թե ով է ներկայացնում Հայաստանի կառավարությունը։ Այդ ընտրությունները օգտագործվեցին որպես արհեստականորեն ստեղծված մանդատ՝ նվիրական հաստատությունը պետությանն ամբողջովին հպատակեցնելու համար: Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, ամեն ինչից առավել, պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»:
Բրիտանացի պատգամավորի պնդումներին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով, որ Լեյն իրազեկ չէ. – «Իրականում այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը և հայկական պետությունը, եկեղեցին պաշտպանելն է, իսկ պատճառն այն է, որ այն անձը, ով այս պահին զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, անմիջականորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ՝ հաստատված ապացույցներով ու փաստաթղթերով, այն երկրի [խմբ. Ռուսաստանի], որը մանիպուլյացիայի է ենթարկել …»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում