Պատիվ ունեցա հանդիպելու աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին և զրուցելու խաղաղության մասին նրա ուսմունքի շուրջ։ Այս մասին սոցցանցում հայտնել է ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Խոսեցինք նաև ներքին խաղաղության և երկխոսության կարևորության մասին՝ տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղություն կառուցելու ճանապարհին։
Շնորհակալ եմ իմաստուն և ոգեշնչող զրույցի համար»,-գրել է նա։