Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով | armenpress.am

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով | armenpress.am

armenpress.am Պակիստանը կօգտագործի «իր տրամադրության տակ եղած ցանկացած միջոց»՝ Սաուդյան Արաբիան Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբներից պաշտպանելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը հրաժարվել է ասել՝ արդյոք պակիստանյան ուժերն արդեն մասնակցել են հութիների դեմ ավիահարվածների։ Նա, սակայն, նշել է, որ Պակիստանի ռազմական կարողությունները հասանելի կլինեն Սաուդյան Արաբիային՝ թագավորության և Թուրքիայի հետ կնքված փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի շրջանակում։

«Ես մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն, ակնհայտորեն, երբ ասում եմ, որ այս համաձայնագրով մենք պարտավորվում ենք պաշտպանել Սաուդյան Արաբիան, դա նշանակում է, որ մեր տրամադրության տակ եղած ցանկացած միջոց հասանելի կլինի նաև Սաուդյան Արաբիային։ Կարծում եմ՝ սա միանգամայն հստակ հայտարարություն է», – սեպտեմբերի 29-ին Հռոմ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ասիֆը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Պակիստանը մասնակցել է Եմենում հութիների դեմ իրականացված ավիահարվածներին։

Նախարարը նաև չի հայտնել՝ արդյոք վերջին շաբաթներին հութիների կողմից բազմիցս հարձակման ենթարկված Սաուդյան Արաբիան դիմել է Պակիստանին օգնության խնդրանքով։

Ասիֆը հութիներին բնորոշել է որպես ագրեսորների և հայտարարել, որ Պակիստանի հանձնառությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ անսասան է։

«Սաուդյան Արաբիայի ցանկացած թշնամի Պակիստանի թշնամին է։ Դա պետք է միանգամայն հստակ լինի»,- ասել է նա։

Շարունակութոյւնը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն