Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը ենթադրյալ անվտանգության միջադեպի պատճառով շրջադարձ է կատարել և վերադարձել Դուբայ

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը ենթադրյալ անվտանգության միջադեպի պատճառով շրջադարձ է կատարել և վերադարձել Դուբայ

Չորեքշաբթի առավոտյան անվտանգության հնարավոր միջադեպի մասին հաղորդում է ստացվել Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռում։

Flightradar24-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը շրջադարձ է կատարել Հորդանանի տարածքի վրայով և այժմ Սաուդյան Արաբիայի օդային տարածքում է:

Իսրայելական բանակի ռադիոն հաղորդել է, որ օդանավը ակտիվացրել է առևանգման փորձերի հետ կապված արտակարգ ծածկագիրը և աղետի ազդանշան է փոխանցել։ Ըստ իսրայելական Walla կայքի՝ ավելի ուշ ծածկագիրը չեղարկվել է, և ինքնաթիռը շրջադարձ է կատարել ու վերադարձել Դուբայ։

Walla-ի տեղեկություններով հնարավոր արտակարգ իրավիճակին պատրաստ լինելու համար Իսրայելի ռազմաօդային ուժերը բարձրացրել են զգոնության մակարդակը և օդ են բարձրացրել կործանիչներ։

«The Jerusalem Post»-ը գրում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ անվտանգության խորհրդակցություն է հրավիրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն