Գերմանիայում և Ավստրիայում խուզարկություններ են անցկացվել Ռուսաստան մեքենաներ արտահանելու գործով | azatutyun.am

Գերմանիայում և Ավստրիայում խուզարկություններ են անցկացվել Ռուսաստան մեքենաներ արտահանելու գործով | azatutyun.am

azatutyun.am Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և Գերմանիայի Նոյշտադտ ան դեր Վայնշտրասե քաղաքում խուզարկություններ են անցկացվել երկու ձեռնարկատերերի տներում, որոնք կասկածվում են ԵՄ պատժամիջոցները շրջանցելու միջոցով Ռուսաստան ավտոմեքենաներ մատակարարելու մեջ, հայտնում է Գերմանիայի Կայզերսլաուտերնի դատախազությունը։

Հետաքննությունը վարում են Գերմանիայի, Ավստրիայի և Բելգիայի իշխանությունները։ Հետաքննիչների տվյալներով՝ 2022 թվականի աշնանից մինչև 2024 թվականի վերջը երկու գործարարներ, շրջանցելով պատժամիջոցները, Ռուսաստան են արտահանել 53 մարդատար մեքենա և վեց բեռնատար։ Ենթադրվում է, որ անօրինական արտահանումը թաքցնելու համար ձեռնարկատերերը տրանսպորտային միջոցները տեղափոխել են հարևան երկրներով, մասնավորապես՝ Բելառուսով, Ղրղզստանով և Վրաստանով։

Խուզարկություններ են անցկացվել կասկածյալների տներում և գրասենյակներում: Դատախազության պահանջով Կայզերսլաուտերնի դատարանը առգրավել է մոտ 7 միլիոն եվրո արժողությամբ գույք: Բացի դրանից՝ Նոյշտադտում առգրավվել են երկու Porsche և մեկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներ, Վիեննայում՝ 85,000 եվրո կանխիկ գումար, իսկ Գերմանիայում, Ավստրիայում և Բելգիայում՝ 278,000 եվրո բանկային հաշիվներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն