arm.sputniknews.ru Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղը։ Բացման արարողությանը ներկա էին նաև ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։
Նա նշեց, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված. ակադեմիայի ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 տարեկանից։
«Տարբեր տարիքային խմբերի այդ երեխաներն անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք կանցնեին Իտալիայում կամ եվրոպական մեկ այլ խոշորագույն ակումբի ակադեմիայում։ Շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»,- հավելեց քաղաքապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում