factor.am Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար լորդ Վերնոն Քոաքերը և բրիտանական 18 ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության միջազգային VI ցուցահանդեսին՝ ADEX-2026-ին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Դանքան Նորմանը։
«Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Քոաքերը և բրիտանական 18 ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում են ADEX ցուցահանդեսին։ Հաճելի է նաև միջոցառմանը տեսնել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին։ Այցելելով ցուցահանդեսում մեր տաղավար՝ դուք կկարողանաք ծանոթանալ պաշտպանական ոլորտում Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկվող առաջադեմ փորձին, նորարարություններին և համաշխարհային մակարդակի հնարավորություններին»,- նշել է Նորմանը։