ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ | armenpress.am

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, փոխնախագահ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամ Անուշ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային և Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության և ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին:

Քննարկվել են խորհրդարանական վերահսկողությանը, հանձնաժողովի տիրույթում գտնվող ոլորտներում փորձի փոխանակմանը, գենդերային քաղաքականությանը վերաբերող, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանն ու դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն