factor.am Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը չի ընդունում ավելի քան 20 տարի առաջ կատարվածի համար իրեն առաջադրված մեղադրանքը: Այսօր իր գործով դատական նիստին նա հանդես եկավ բացման խոսքով, որի ընթացքում նշեց, որ մինչև օրս իրեն չի պարզաբանվել, թե ինչ իրավական ակտով են սահմանված իր այն լիազորությունները, որոնք, ըստ մեղադրանքի, չարաշահել է:
Արեյանը նաև նշեց, որ անօտարելի հողեր օտարելու գործով մյուս մեղադրյալները համաձայնել են, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցվի, սակայն ինքը չի համաձայնել:
Հիշեցնենք, որ Արեյանը, որն այժմ Երևանի քաղաքապետի խորհրդականն է, մեղադրվում է Երվանդ Զախարյանի քաղաքապետ եղած ժամանակ Երևանին պատկանող անօտարելի հող օտարելու գործով: