azatutyun.am Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին զգուշացրել է, որ ռուսական զինված ուժերը կարող են օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքը, եթե փորձ արվի Կալինինգրադի մարզը կտրել Ռուսաստանի մնացած տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ուսումնասիրել է փաստաթուղթը։
Սեպտեմբերի 28-ին Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է հրապարակել ՆԱՏՕ-ի երկրների կողմից «Կալինինգրադի մարզի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի սրման» վերաբերյալ։ Դրանում ասվում է, որ Ռուսաստանում մտահոգված են Կալինինգրադի վերաբերյալ «սադրիչ հայտարարություններով» և ՆԱՏՕ-ի զորավարժություններով, որոնց ընթացքում մշակվում են հարձակողական գործողություններ։ Հաղորդագրության համաձայն՝ սա մեծացնում է «ուղիղ զինված բախման» վտանգը, ընդ որում՝ «Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած սպառազինության ամբողջ զինանոցը՝ իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը մեր երկրի մնացած տարածքից»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի «սկզբունքային մոտեցումները» ներկայացվել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Այն, որ նման նախազգուշացում ուղարկվել է, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Մոսկվան հաստատել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում