Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել | factor.am

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել | factor.am

factor.am Թբիլիսիում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով, գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Կիսանդրու վանդալիզմի մասին տեղեկատվությունը նախ տարածվել է սոցիալական ցանցերում։ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամերին, ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է, իսկ Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​անվտանգության ծառայությունը և այլ համապատասխան մարմիններ շարունակում են քննչական և դատավարական գործողությունները։ Դեսպանը ձեռնպահ է մնացել գործի լրացուցիչ մանրամասները քննարկելուց՝ նշելով, որ քննությունը դեռևս չի ավարտվել։

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ալիևի կիսանդրու վնասման գործով ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն