Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

«Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն