factor.am Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել են պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման վերաբերյալ մի շարք պայմանագրեր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։
Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանական կարողությունները ամրապնդող պայմանագրերը ներառում են՝
TUSAŞ-ի հետ պայմանագիր՝ HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ,
ASELSAN-ի հետ փոխըմբռնման հուշագիր՝ ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ,
BAYKAR-ի հետ պայմանագիր՝ «Mızrak» խելացի թափանցող զինամթերքի մատակարարման վերաբերյալ,
BAYKAR-ի հետ պայմանագիր՝ «Antidot» համակարգի մատակարարման վերաբերյալ,
ROKETSAN-ի հետ պայմանագիր՝ «Barbaros» առափնյա պաշտպանության համակարգի մատակարարման վերաբերյալ։
Հալուք Գյորգյունը նշել է, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում