azatutyun.am Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները «տրանսֆորմացիայի փուլում» են և այլևս նախկինը չեն լինելու, առաջարկել է սպասել նրա պարզաբանումներին։
«Պետք է հասկանալ՝ ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինելու։ Գուցե նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան առայժմ չի շտապում գնահատական տալ և սպասում է վարչապետի պարզաբանմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում