Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց | armenpress.am

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց | armenpress.am

armenpress.am Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան հաղորդելուց որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում տեղի է ունեցել միջադեպ։ Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորելով մյուսին՝ փորձել էր կործանել ինքնաթիռը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն