Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին | armenpress.am

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին | armenpress.am

armenpress.am Լատվիան կարող է միջուկային զենք տեղադրել իր տարածքում։ Սեպտեմբերի 30-ին լրագրողներին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը, որի խոսքերը ներկայացնում է լատվիական մամուլը։

«Եթե նման անհրաժեշտություն առաջանա և ՆԱՏՕ-ն այդպիսի հավաքական որոշում կայացնի, ապա Լատվիայում միջուկային զենք կտեղակայվի»,- նշել է Ռինկյավիչսը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց երկրի օրենսդրությունում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ իրավական որևէ խոչընդոտ չկա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն