news.am Այն վեճը, թե արդյոք Եվրոպան պետք է նախապատվություն տա սեփական պաշտպանական արտադրությանը, թե սպառազինություն գնի ԱՄՆ-ից, այժմ «շքեղություն» է, քանի որ ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան արդյունաբերությունը չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։ Դրա մասին Բրյուսելում անցկացված Defence & Space Summit գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Խնդիրն այն չէ, թե գնում եք Եվրոպայո՞ւմ, թե՞ ՝ Միացյալ Նահանգներում։ Խնդիրը այն է՝ կարո՞ղ եք գնել։ Փող կա։ Բայց Եվրոպայի ռազմարդյունաբերական բազան բավարար չափով զարգացած չէ։ Այն բավարար չափով չի արտադրում»,- ասել է Ռյուտեն։
Ռյուտեն, որը շեշտել է, թե հավատարիմ է ազատ շուկայի ավանդույթին, այս վեճը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ արտադրական հզորությունների պակասի ֆոնին երկրորդական է համարում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում