arm.sputniknews.ru Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներին։
Ընկերությունից պատասխանել են մեր գրավոր հարցմանը` նշելով, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն ավարտվել է։
«Շինհավաքակցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի 4-րդ եռամսյակում»,– ասված է պատասխանում։
Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։