Անօդաչուները մեկ օրում 3 անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքը | azatutyun.am

Անօդաչուները մեկ օրում 3 անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքը | azatutyun.am

azatutyun.am Անօդաչու թռչող սարքերը երեկ երեք անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարք է ներխուժել: Գործակալության տվյալներով՝ անօդաչուն նկատվել է առավոտյան ժամը 5:40-ի սահմաններում, իսկ ավելի ուշ կործանվել է Անենի Նոյ շրջանում:

Օրվա ընթացքում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ անօդաչու թռչող սարքի ներխուժման մասին։ Այն երկրի օդային տարածք է մտել արևելքից՝ չճանաչված Մերձդնեստրի տարածքով։

Պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին հայտարարել է, որ սա նմանատիպ 84-րդ միջադեպն է։ «Ռուսաստանի Դաշնությունը վտանգում է մեր քաղաքացիների կյանքը՝ անկախ նրանից, թե Դնեստրի որ կողմում են նրանք գտնվում կամ ինչ լեզվով են խոսում», – ասել է Նոսատին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն