Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը | armenpress.am

Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը | armenpress.am

armenpress.am Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը հոկտեմբերի 1-ին կոչ է արել Հյուսիսային Կորեային նպաստել վստահության վերականգնմանը և վերսկսել երկխոսությունը։ Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Սեուլն ու Փհենյանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել ականային միջադեպի շուրջ, որը Հարավային Կորեայի զինված ուժերի և ՄԱԿ-ի հրամանատարության գնահատմամբ զինադադարի խախտում էր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Հույս ունեմ, որ Հյուսիսը այժմ կմիանա մեզ վստահությունը վերականգնելու և երկարատև ընդմիջումից հետո երկխոսությունը վերսկսելու ճանապարհին», – ասել է Լին՝ Երկրի զինված ուժերի օրվան նվիրված ելույթում։ Նա հավելել է, որ իր վարչակազմը «հետևողականորեն կշարունակի գործնական միջոցառումներ ձեռնարկել երկու Կորեաների միջև ռազմական լարվածությունը նվազեցնելու համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն