Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան զոհեր և վիրավորներ | arm.sputniknews.ru

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան զոհեր և վիրավորներ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանի արևելքին և հարավին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը։

Նա հստակեցրել է, որ պակիստանյան ավիացիան հարվածներ է հասցրել քաղաքացիական տներին Չուգամում (Կունար նահանգ) և Սաֆարում (Հիլմենդ նահանգ)։

«Աֆղանստանի 9 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են, 11-ը՝ վիրավորվել»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է աֆղանական իշխանությունների ներկայացուցիչը։

Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարը սա անվանել է ագրեսիայի ակտ և ընդունված սկզբունքների խախտում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին Պակիստանի զինված ուժերը հարվածել էին Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար քաղաքին։

Հարվածները հասցվել են Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Սեպտեմբերի 18-ին Պակիստանի Կոհատ քաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր ոստիկանական համալիրի տարածքում գտնվող մզկիթի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 31 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» խմբավորման ստորաբաժանումներից մեկը։ Իսլամաբադի պնդմամբ՝ խմբավորումը գործում է Աֆղանստանի տարածքից։ Քաբուլը հերքում է այս մեղադրանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն