news.am Flydubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Իսրայել և Իսրայելից՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ընթացքում, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի իշխանությունների և լրատվամիջոցների տվյալներով՝ օդաչուներից մեկը հարձակվել է մյուսի վրա և, ենթադրաբար, փորձել է իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։
«Այդ ժամանակավոր դադարեցումը համապատասխան մարմիններին հնարավորություն կտա շարունակել աշխատանքը և պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները»,- հայտարարել է Flydubai-ի ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ ավիաընկերությունը լիովին համագործակցում է հետաքննության հետ և մտադիր է պահպանել անվտանգության ամենաբարձր չափանիշները իր ամբողջ երթուղային ցանցում։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Flydubai-ի Դուբայ-Թել Ավիվ չվերթի ժամանակ։ Associated Press-ի տվյալներով՝ օդաչուներից մեկը թռիչքի ընթացքում հարձակվել է երկրորդ օդաչուի վրա։ Ինքնաթիռը կտրուկ իջել է մոտ 10 կիլոմետր բարձրությունից մինչև մոտ 5 կիլոմետր, ինչից հետո անձնակազմին և ուղևորներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Օդանավը վթարային վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տաբուկում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում