Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի | shantnews.am

Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի | shantnews.am

shantnews.am Լոնդոնից Ստամբուլ իրականացվող չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և մեկ այլ ուղևորի․ կարգազանց ուղևորը ձերբակալվել է, հայտնել է թուրքական Ajet ավիաընկերությունը։

«Չորեքշաբթի օրը Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ օդանավում միջադեպ է տեղի ունեցել՝ կապված ալկոհոլի ազդեցության տակ գտնվող օտարերկրյա ուղևորի հետ։

Անձնակազմը միջամտել է այն բանից հետո, երբ ուղևորը սկսել է անհանգստացնել իր կողքին նստած կնոջը», – ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած հաղորդագրության մեջ։

Ուղևորն անտեսել է անձնակազմի պահանջները և շարունակել է կարգազանց պահվածք դրսևորել։

«Ուղևորներից մեկը՝ ալկոհոլի ազդեցության տակ, կծել է ուղեկից ուղևորի և անձնակազմի անդամի։

Ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում», – հայտնել է ընկերությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն