Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի | azatutyun.am

Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդից հասցնելով 616.5 միլիարդի՝ 1.7 մլրդ դոլարի։

2026-ին 2025-ի համեմատ պաշտպանության նախարարության բյուջեն կրճատվել էր գրեթե 15 տոկոսով, իսկ այժմ այն վերականգնվում է 9.5 տոկոսով։ Եկող տարվա պետական բյուջեի նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

616.5 միլիարդից ավելի քան 613 միլիարդը կուղղվի «Պաշտպանության ապահովում» ծրագրին։ Դա ներառում է Հայաստանի զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը։

Ռազմաբժշկական ուղղությամբ կառավարությունը նախատեսում է ծախսել 1 մլրդ 70 միլիոն դրամ, ևս 974 մլն դրամ կուղղվի միջազգային ռազմական համագործակցությանը, 306 միլիոն դրամ էլ հումանիտար ականազերծմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն