ՀՀ կառավարությունը հաստատել է 32,7 կմ ճանապարհի աշխատանքների ֆինանսավորման որոշումը | armenpress.am

ՀՀ կառավարությունը հաստատել է 32,7 կմ ճանապարհի աշխատանքների ֆինանսավորման որոշումը | armenpress.am

armenpress.am ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու որոշումը՝ ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու համար։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հավաստմամբ՝ խոսքը ընդհանուր 32,7 կմ ճանապարհի մասին է։

Նախարարը նիստում հայտնել է, որ աշխատանքներին նախատեսվում է ուղղել 4 մլրդ 69 մլն դրամ։ Նրա ներկայացմամբ՝ ընդգրկված հատվածներից 3,5 կմ-ը միջպետական, 9,6 կմ-ը հանրապետական, իսկ 19,6 կմ-ը մարզային և տեղական նշանակության ճանապարհներ են։ Վերջիններիս զգալի մասը տանում է դեպի դպրոցներ։

Հաստատված որոշմամբ ֆինանսավորում է նախատեսվում ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման, նախագծման, փորձաքննության, տեխնիկական ու հեղինակային հսկողության համար։ Աշխատանքներն ընդգրկում են, մասնավորապես, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի փլուզված հատվածը, Սպիտակ-Գյումրի ճանապարհի մի հատվածը, ինչպես նաև Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար, Ջրաշեն-Նուբարաշեն, Գավառ-Նորատուս և Մեծ Մասրիկ-Կախակն ուղղությունների հատվածները։

Խուդաթյանը հայտնել է նաև, որ Ենոքավան-Կարմիրգյուղ ուղղությամբ շուրջ 66 կմ ճանապարհի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 14,7 մլրդ դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2028 թվականի վերջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն