Կոմունալների և գույքահարկի փոխհատուցում․ սահմանամերձ համայնքներին կհատկացվի շուրջ 1,1 մլրդ դրամ | civilnet.am

Կոմունալների և գույքահարկի փոխհատուցում․ սահմանամերձ համայնքներին կհատկացվի շուրջ 1,1 մլրդ դրամ | civilnet.am

civilnet.am Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության համար 1 մլրդ 90 մլն դրամ հատկացվի։ Կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել համապատասխան որոշման նախագծին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծի համաձայն՝ պետական աջակցություն կստանան 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչները։ Հատկացվող միջոցներով մասնակի կփոխհատուցվեն բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագները, իսկ անշարժ գույքի հարկը կփոխհատուցվի ամբողջությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է մեղմել սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը և բարելավել նրանց կենսապայմանները։ Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026-ի ծրագրից և գործունեության միջոցառումների ցանկից, որով նախատեսված է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման աջակցություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն