Կառավարությունը պարտավոր է այս նամակները հասցնել գերիներին. ակցիա կառավարության շենքի դիմաց | news.am

Կառավարությունը պարտավոր է այս նամակները հասցնել գերիներին. ակցիա կառավարության շենքի դիմաց | news.am

news.am Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ակցիա է կազմակերպել «Արցախ միության» ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Նա իր հետ բերել է Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված հազարից ավելի նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գրել են Բաքվի գերիներին՝ այնտեղ պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով:

Լրագրողների հետ զրույցում Բեգլարյանն ասաց. ««Այս արկղի մեջ 1254 նամակ կա, ուղղված հայ բոլոր գերիներին, այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ տիկին Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակներում, որ կանայք պետք է այցելեին հայ գերիներին և ինքը դիմել էր Ադրբեջանին, դիմել էր Հայաստանի կառավարությանը, որպեսզի կազմակերպվի այդ այցը։

Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել Հայաստանի կառավարությունից որևէ գործնական պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել, արդյունքում իրենք տեսնելով, որ այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվում, քանի որ երկու կառավարություններն էլ չեն աջակցում, մենք ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշեցինք, որ այս նամակները պետք է հանձնենք Հայաստանի կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանությունները ունեն պարտավորություններ հայերի և ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ թվում բոլոր գերիների հանդեպ, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն, էլ չասեմ՝ նրանց վերադարձը ապահովվի»։

Նրա խոսքով, այս նամակները հավաքվել են աշխարհի տարբեր երկրներից, և հայերից, և օտարներից, քաջալերող, խրախուսական, հուսադրող նամակներ են ուղղված գերիներին. «Մենք կարծում ենք, որ եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը չի աջակցում հայ և ոչ հայ կանանց, այդ թվում գերիների հարազատներին՝ այցելելու մեր գերիներին, ապա գոնե պարտավորված է և այդ հնարավորությունը ունի այս նամակները տեղ հասցնելու, որպեսզի գերիները գոնե որոշակի դրական էներգիա զգան ու իմանան, որ իրենք միայնակ չեն։ Իմանան, որ իրենք մեր աղոթքներում են և վաղ թե ու ուշ իրենք վերադառնալու են իրենց ընտանիքներ։ Հետևաբար, կարծում եմ, Հայաստանի կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները տեղ հասցնել։ Թե ինչպես իրենք կարող են գտնել լուծումները, իրենք ունեն և երկկողմ շփումներ, և փոխադարձ այցեր Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և կան նաև երրորդ կողմեր, որոնց միջոցով շփվում են, փոխանակում են նամակներ, փաստաթղթեր, դա կլինի զուտ մարդասիրական խողովակ, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, թե կլինի միջնորդ կազմակերպություն, երկիր կամ որևէ միջնորդ մարմին կամ անձ, դա արդեն իրենք կորոշեն։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս նամակները տեղ հասնեն ողջամիտ ժամկետում»,– հայտարարեց Բեգլարյանը՝ հավելելով, որ եթե բավարար հանրային ճնշում լինի, Հայաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել այս հարցում, հակառակ դեպքում, պարզապես ականջի հետև կգցեն, կքնեցնեն այս հարցը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն