armenpress.am Առնվազն ինը մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել Աֆղանստանի տարածքի նկատմամբ Պակիստանի ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին X-ում հայտարարել է թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
Նրա խոսքով՝ պակիստանցի զինվորականները ռմբակոծել են Կունարի և Հիլմենդի նահանգները, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Հարվածների հետևանքով ավերվել է նաև երեք շենք։
Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահարի, Խոստի և Պակտիայի սահմանամերձ նահանգների տարածքին հասցված հարվածների պատճառով: