Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ | factor.am

Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ | factor.am

factor.am Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն և ձեռնարկել բոլոր իրական քայլերը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում անցկացվող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ այդպիսով հերթական անգամ փորձելով կեղծ պնդումներով արդարացնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը։

«Ադրբեջանի Հանրապետությունը, որպես ռազմական ագրեսիայի ծանր հետևանքներից տուժած երկիր, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դրանով իսկ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս ռազմական հակամարտությանը վերաբերող որոշումների կատարումը»,- հայտարարել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն