arm.sputniknews.ru Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ չի ստացել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետևաբար այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։ Երբ ազդակ լինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,– հայտարարեց նա։
Վարչապետը վստահեցրեց` մտածում են նաև այն` եթե ռուսական գազի թանկացման խնդիր լինի, ապա նաև այլընտրանքային ուղիներ կգտնեն։
«Դա, ընդ որում, նորություն չէ, քանի որ 2018 թվականից ես ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, քանի որ այդ հարցերն անընդհատ հնչում են»,– նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում