Կիսում եմ ԵԽԽՎ զեկույցի բոլոր մտահոգությունները․ վարչապետ | civilnet.am

Կիսում եմ ԵԽԽՎ զեկույցի բոլոր մտահոգությունները․ վարչապետ | civilnet.am

civilnet.am «Կիսում եմ ԵԽԽՎ զեկույցի բոլոր մտահոգությունները»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հոկտեմբերի 1-ին՝ ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ ԵԽԽՎ առաջարկներն այժմ վերլուծում և քննարկում են փորձագիտական մակարդակով։

«Եվրոպական խորհուրդն այն կառույցն է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի։ Թույլ տվեք դա փորձագիտական մակարդակով քննարկել։

Մենք ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարենք, որպեսզի այն իրադրությունները, որ ստեղծվել են կամ բացառենք, կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- ասել է վարչապետը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սեպտեմբերի 28-ին հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույց։

ԵԽԽՎ-ն հիմնական մտահոգությունն արտահայտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որով առանց պատշաճ հիմնավորման ու կրկնաքվեարկության անվավեր են ճանաչվել երեք տեղամասերի արդյունքները՝ զրկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարան անցնելու հնարավորությունից և ազդելով ընտրողների պատշաճ ներկայացվածության վրա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն