Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում | armenpress.am

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում | armenpress.am

armenpress.am Կառավարությունն առաջարկում է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը: Այս մասին հայտարարեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչու 2027 թվականի պետբյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն սոցփաթեթի համար։

«Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13 թվականներին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- ասաց Թորոսյանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարարը հայտնեց՝ այն քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի շրջանակում կուտակված գումարներ, կկարողանան դրանք օգտագործել Կառավարության հատուկ որոշումով սահմանվելիք ուղղություններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն