Իսրայելի նախագահը քաղաքացիական հերոսության մեդալով կպարգևատրի Flydubai-ի չվերթի չորս իսրայելցիներին | news.am

Իսրայելի նախագահը քաղաքացիական հերոսության մեդալով կպարգևատրի Flydubai-ի չվերթի չորս իսրայելցիներին | news.am

news.am Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մտադիր է «Քաղաքացիական հերոսության համար» նախագահական մեդալով պարգևատրել Ցվիկա Մանեսին, Շոթա Մուսաևին, Ասաֆ Ռաջուանին և Յանիվ Խայոնին․ նրանք սեպտեմբերի 30-ին կանխել են էմիրաթական Flydubai ավիաընկերության՝ դեպի Թել Ավիվ թռչող ինքնաթիռի աղետը: Այս մասին հայտնել է Հերցոգի նստավայրը:

«Իսրայելի նախագահը որոշել է քաղաքացիական հերոսության բարձրագույն պարգևի ներկայացնել չորս իսրայելցիների, որոնց շնորհիվ հաջողվել է կանխել Դուբայից մեկնող չվերթի ողբերգությունը: Այս մեդալը ցուցաբերած քաջության համար տրվող Իսրայելի բարձրագույն քաղաքացիական պարգևն է: Այն խորհրդանշում է պետության երախտագիտությունն այն մարդկանց, ովքեր ծանրագույն պահին սեփական կյանքը վտանգելով փրկել են ուրիշներին», — նշված է հայտարարության մեջ:

Նախագահի աշխատակազմից հավելել են, որ պարգևը հիմնադրել է Իցհակ Հերցոգը՝ գնահատելու այն անձանց, ովքեր, սեփական կյանքը վտանգելով ու փոխադարձ աջակցության բարձր գիտակցումով, բացառիկ արիություն են դրսևորել և մարդկային կյանքեր փրկել: «Պարգևատրման որոշումն ընդունվում է յուրաքանչյուր դեպքի առանձին ուսումնասիրությունից հետո՝ նախագահի ձևավորած խորհրդատվական հանձնաժողովի եզրակացության հիման վրա», — պարզաբանել են կառույցից՝ հավելելով, որ վերջին տարիներին այս մեդալին արժանացել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը հետ մղելիս աչքի ընկած իսրայելցիները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն