1lurer.am «5 տարի անընդհատ խոսել ենք 44-օրյա պատերազմի մասին, այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու սեպտեմբերի 27-ին չանդրադարձավ 44-օրյա պատերազմի տարելիցին։
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»,– ասաց նա։
Փաշինյանը միաժամանակ հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի և Ապրիլյան պատերազմի հետ կապված ևս հատուկ անդրադարձ կամ ուղերձներ չեն եղել։ Ավելին՝ նախորդող շրջանում էլի մեծ էսկալացիաներ են եղել՝ տասնյակ զոհերով, և այդ դեպքերում էլ զոհվածների հարազատները նկատել են, թե մոռացության են մատնվել իրենց զոհերը, ուրեմն իզուր էր դա տեղի ունեցել։
«Այսօր էլ 44-օրյա պատերազմի ամենածանր օրերից մեկն է, հենց այս օրն է, որ մենք ունեցել ենք զոհեր, հետո գալու է նոյեմբերի 9-ը։ Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո՝ սեպտեմբերի 27-ին, համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ ոչ։ Իսկ մնացած օրերին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ի՞ն…
Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, և կարող է պարզվել, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և, ընդհանրապես, եթե մեր պատմությանն առերեսվենք, ապա 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են։
Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց»,– ասաց նա։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին պատարագի է եղել, և որ այդ օրը, առհասարակ, բոլոր նահատակների հիշատակությունն է արվում։