«10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ»․ վարչապետ | civilnet.am

10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք պիտի հասկանանք, իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերին է, որ մենք տասնյակ զոհեր չենք ունեցել։ Հենց այսօր մենք ունեցել ենք զոհեր բազմաթիվ, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի ինը։ Ուզում եմ հասկանամ, ասենք, ութ տարի հետո կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հանրային ՀԸ-ն եթերում ներառել և ցուցադրել էր Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» տոնական համերգը: Այս քայլը քննադատության էր արժանացել սոցիալական ցանցերում:

Երգիչը արձագանքել էր՝ նշելով, որ այդ քայլը «անթույլատրելի» էր անվանել։

Առաջին ալիքն իր հերթին ներողություն էր խնդրել 44-օրյայի տարելիցի օրը համերգ ցուցադրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն