azatutyun.am Էստոնիան արգելել է իր տարածքով ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումը, X-ում գրել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահքնան:
«Ուկրաինան հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, իսկ հետո նոր երթուղիներ է փնտրում սեփական հացահատիկի համար: Էստոնիան նման երթուղիներ չի տրամադրի», – «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
Ցահքնան ընդգծել է՝ դեռ սեպտեմբերին էր զգուշացրել, որ ոչ ոք Էստոնիայով ռուսական հացահատիկի տեղափոխման պլաններ չկազմի: Երկրի իշխանությունները Լատվիայի և Լիտվայի հետ աշխատում են այն ուղղությամբ, որ բալթյան նավահանգիստները Ռուսաստանի համար տարանցիկ երթուղի չդառնան: