Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները | news.am

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման սկզբում Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները՝ արտահանման դիվերսիֆիկացում, արտադրողականության բարձրացում, ներդրումների ներգրավում և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանման խթանում։

Այնուհետև քննարկվել են համագործակցության հնարավորությունները առևտրի և ներդրումների, ինտենսիվ գյուղատնտեսության, արդյունաբերական կլաստերների զարգացման, ինչպես նաև արտադրության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով։

Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման նպատակով երկկողմ B2B հանդիպումների կազմակերպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն