Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն, Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։