Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել. Reuters | armenpress.am

Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել. Reuters | armenpress.am

armenpress.am Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով կարգավորել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրի։

Աղբյուրները, որոնց թվում են երկու սիրիացի պաշտոնյա, ԱՄՆ պաշտոնյա և «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած լիբանանյան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա, հայտնել են, որ սիրիացի պաշտոնյաները և «Հեզբոլլահ»-ի անդամները սեպտեմբերին առնվազն մեկ անգամ գաղտնի հանդիպում են անցկացրել։

Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական անվտանգության և հետախուզական գործակալությունների հրավերով, դրան մասնակցել են «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները, Սիրիայի հետախուզության և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը, որը կենտրոնացած է եղել երկու կողմերի միջև առկա լարվածության խնդրի կարգավորման վրա, հաջող է անցել։

Սիրիացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ կողմերը փոխադարձաբար հաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամանք չունեն, և որ Սիրիան «Հեզբոլլահ»-ին վստահեցրել է, թե ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում՝ խմբավորմանը զինաթափելու նպատակով։

Իրենց հերթին, սիրիացի պաշտոնյաները «Հեզբոլլահ»-ին խնդրել են աջակցել սահմանով մաքսանենգության փորձերի կասեցմանը և վերացնել շարժման մնացած գաղտնի խմբավորումները, հատկապես՝ Սիրիայի հարավում։

Սիրիացի պաշտոնյան հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներն ուղիղ պատասխան չեն տվել զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և Սիրիայում գործող իրենց խմբավորումները լուծարելու վերաբերյալ պահանջին, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի գործերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն