Ադրբեջանցի զինծառայողը կնոջը կրակել է նրա երեք երեխաների ներկայությամբ․ Շաքիի գյուղապետ | azatutyun.am

Ըստ Շաքիի գյուղապետի՝ ադրբեջանցի զինծառայողը կնոջը վնասել է երեխաների ներկայությամբ | azatutyun.am

azatutyun.am Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: Շաքիի գյուղապետը «Ազատությանը» պատմել է, որ տուժողը տեղացի մի կին է, իսկ դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ:

Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ զինված միջադեպի մասին «Ազատությանը» մանրամասներ է պատմել Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը: Նա պատմեց, որ ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:

«Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն