ՀՀ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրերը | armenpress.am

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն այն մասին, թե Սիսիանում ծինծառայող է սպանվել։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տարածած հերքման տեքստում նշված է․

«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությսունը հայտարարություն էր տարածել, ըստ որի Ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն